Օրեր առաջ Հայկական վարկած կայքը գրել էր, որ ըստ իրենց տեղեկությունների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի ամենաթանկարժեք հատվածում՝ «Ամերիկանա» կոչվող իտալական հրապարակի բնակելի տարածքում, մի ամբողջ հարկաբաժին է գնել:
Ճշտելու համար, թե լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, Orer.am-ը կապ հաստատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ:
«Լուրը չի համապատասխանում իրականությանը: Իրականում, նման բան չկա»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը: