70 տարեկանում մահացել է բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը: Այս մասին հայտնում է ITV News-ը:
Քոքերը մահացել է թոքի քաղցկեղից:
Խռպոտ բարիտոնով հայտնի ռոք և բլուզ երաժիշտը երաժշտասերների լայն շրջանակներին հայտնի է «My Father’s Son», «Unchain My Heart», «You Can Leave Your Hat On», «Now That the Magic Has Gone», «N`oubliez jamais» հիթերով: