Հերոս կապիկը դարձել է համացանցի նոր հերոս, երբ փրկել է իր ցեղակցին: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Հնդկաստանում նկարահանվել է տեսանյութ, որի հերոս կապիկը փրկում է մեկ այլ՝ բարձր լարման լարերի վրայով քայլած ու հոսանքահարված կապկի:
Հերոս կապիկը նախ՝ կծոտում է իր ուշագնաց եղած ցեղակցին, ապա փորձում նրան ուշքի բերել ջրով:
Տեսարանին հետևող ու նկարահանող տասնյակ մարդկանց աչքի առաջ որոշ ժամանակ անց տուժած կապիկը ոտքի է կանգնում: