Շուկաներում սատկած խոզի միս վաճառելու մասին նյութեր են նախապատրաստվել: Այս մասին Orer.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
«Նման նյութեր են ստացվել ոստիկանությունից»,-հայտնեցին քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ըստ pastinfo.am-ի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից Լևոն Պետրոսյանը ձեռք է բերել խոզի՝ ավելի քան 5 տասնյակ մարմին, որոնց մեծ մասը եղել է սատկած կենդանու, այսինքն` օգտագործման համար ոչ պիտանի միս։
Մսի մի մասն արդեն իրացվել է տարբեր վաճառակետերում, մասնավորապես՝ ոչ պիտանի մսի վաճառքի դեպքեր են արձանագրվել Նոր Նորքի, Մալաթիայի մսի վաճառակետերում, իսկ որոշ մասն էլ իրացվել է այլ անձանց։