Հայ-թուրքմենական հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն տնտեսական, մշակութային, քաղաքական կամ գիտական, այլ գլխավորը՝ ռազմաքաղքական
Բլոգ
Հայաստանն ու Թուրքմենստանը բավականին ջերմ հարաբերություններ ունեն, չնայած որ թուրքմենները թուրքերի հետ արյունակից են: Ինչպես գիտենք, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերություններ են՝ կապված Կասպից ծովում գտնվող մի քանի նավթահորերի հետ:
Մի խոսքով՝ հայ-թուրքմենական հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն տնտեսական, մշակութային, քաղաքական կամ գիտական, այլ գլխավորը՝ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ: Հայաստանը պետք է Թուրքմենստանի հետ լինի ռազմական դաշինքի մեջ, կամ ուղղակի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում փոխօգնության տեսքով, կամ ՀԱՊԿ անդամ դարձնելու տեսքով: ՀԱՊԿ անդամ Թուրքմենստանը դժվար դառնա. նա չեզոք արտաքին ուղեգիծ ունի, իսկ այստեղ մնում է ՀԱՊԿ-ից դուրս Հայաստանը ռազմական դաշինքի մեջ մտնի Թուրքմենստանի հետ: Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է:
Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը