Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում, և դեպի Ռուսաստան ընթացքն արգելակված է: Գրում է «Հրապարակ»-ը: Որքան կտևի, հայտնի չէ: Ռուսական երկաթուղուն մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ վրացական կողմը հրաժարվում է լաստանավեր տրամադրել՝ պատճառաբանելով եղանակային վատ պայմանները:
Փոթիի նավահանգստից լաստանավերը գնում են դեպի Ռուսաստան՝ «Պորտ Կավկազ», Ուկրաինա՝ Իլյիչևսկ, և դեպի Թուրքիա, ու այստեղ բեռների հերթեր են կուտակվել:
Մյուս կողմից՝ տեղեկություններ կան, որ Վրաստանն առաջնահերթ կարգով բաց է թողնում ուկրաինական բեռները, ինչն առաջացրել է ռուսական կողմի դժգոհությունը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։