Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


«Միտքս զբաղված է, իսկ սիրտս...». Աստղիկ Սաֆարյան (լուսանկարներ)

Lifestyle

Աստղիկ Սաֆարյանն իր սերնդի ամենաինքնատիպ երգչուհիներից մեկն է: Մի քանի տարի է, ինչ նա բնակվում է Բարսելոնայում: Ամանորի նախաշեմին` անցնող տարին ամփոփելու խնդրանքով, Orer.am-ը զրուցեց սիրված երգչուհու հետ:

-Աստղիկ Սաֆարյանի համար ինչպիսի՞ն էր 2014 թվականը:

-Ամփոփելով 2014 թվականը, կարող եմ ասել, որ այն աշխատանքային տեսանկյունից հաջող տարի էր ինձ համար, քանի որ ներկայացրեցի երկու նոր տեսահոլովակ՝ «Ուշ է» և «Today» երգերի հիման վրա, ձայնագրեցի նոր ստեղծագործություններ և ի վերջո հիմնեցի իմ ապրաքանիշը ՝ «ԱՑՈ», ինչպես նաև մասնակցեցի համերգների այստեղ՝ Իսպանիայում, և Երևանում:

-Լինելով առաջին մասնագիտությամբ տնտեսագետ, ինչո՞ւ այս շուկայի համար երգեր թողարկելիս տնտեսական և կոմերցիոն հաշվարկ չեք անում:

-Իմ ներկայացրած երաժշտության մեջ միշտ շեշտը դրել եմ որակի, խորը իմաստի և ինտելեկտուալ մասի վրա, այլ ոչ` կոմերցիայի: Փորձում եմ ստեղծել այնպիսի երգեր, որոնք իրենց մեղեդային և իմաստային տեսանկյունից չեն լինի «մեկանգամյա օգտագործման», որոնց «լսելիության ժամկետը» ընդհամենը մեկ ամիս է: Հնարավորինս փորձ եմ արել ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք տարիներ հետո, երբ լսեն, այդ երգերի մեջ իմաստ գտնեն և տարբեր տարիքում գտնվող ունկնդիրը տարբեր էմոցիաներ ստանա:

-Աստղի՛կ, Դուք եղել եք առաջինը մեր երգարվեստում, ով սկսել է կատարումներ ներկայացնել փոփ-ռոք ժանրում: Վերջին տեսահոլովակը՝ «Today»-ը, այնքան էլ փոփ-ռոք ոճի մեջ չէ: Մի հաղորդման ժամանակ էլ երգեցիք հայտնի «Հե՜յ ջան, Երևան» երգը: Ի՞նչ նոր փորձարկումներ սպասենք:

- «Հե՜յ ջան, Երևան» երգի մասին կասեմ, որ դա հաղորդման ձևաչափն էր, որտեղ կար հատուկ սահմանված երաժշտական թեմատիկա: Ես էլ սիրով փորձեցի ներկայացնել երգը, քանի որ շատ եմ սիրում այդ ստեղծագործությունը: Իսկ «Today» կատարումը, այո՛, ճիշտ եք նկատել, որ փոփ-ռոք չէ: Այն համագործակցություն է DJ Deep Danny-ի և Leon Gris-ի հետ: Այստեղ ավելի շատ իրենց երաժշտական ժանրն է դոմինատ՝ քան իմը: Կարելի է ասել, որ ես հարմարվել եմ իրենց ոճին: Այն էքսպերիմենտալ աշխատանք էր, բայց արի ու տես, որ անմիջապես ճանաչում ստացավ և սիրվեց:

-Արտասահմանյան շուկան նվաճելու հետ կապված ի՞նչ ծրագրեր կան, և ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը դրսի երաժիշտների հետ:

-Բարսելոնայում այս տարի առիթ ունեցա հանդիպելու իսպանացի երաժշտական պրոդյուսերներից մեկի հետ, ով տասը տարի Մայամիում աշխատել է այնպիսի աշխարհահռչակ կատարողների հետ, ինչպիսին՝ Սթինգն է: Նա լսեց իմ երկու ձայնասկավառակը, հրավիրեց իր ստուդիա, ասաց, որ հիացած է իմ ձայնային տվյալներով և առաջարկեց իսպանացի մի կատարողի հետ զուգերգ ձայնագրել: Հիմա այդ ամենը դեռ ընթացքի մեջ է: Բարսելոնայի ծովափնյա հատվածներում ամառային «Ֆիեստա»-ներին ունեցա շատ համերգներ, որոնց ներկա էր իսպանացի հանդիսատեսը և բազմաթիվ տուրիստներ: Դրանից հետո տարբեր ռադիոկայաններից և համերգների կազմակերպիչներից ստացա շատ գործնական առաջարկներ: Ներկայումս պլանները շատ են և աշխատում եմ նոր ձայնասկավառակիս վրա, այն հավանաբար ամբողջությամբ կլինի անգլերեն: Հուսով եմ, որ դա ավելի լայն հորիզոններ կբացի:

-Հագուստի սեփական հավաքածու ունենալը շոու-բիզնեսյան միտո՞ւմ է, թե՞ ունեցել եք այդ շնորհը վաղուց:

-Անկեղծ ասած, ես իմ բնույթով «շոու-բիզնեսային» տեսակ չեմ համարում ինձ: Եվ քայլերս չեն կարող պայմանավորվել այդպիսի միտումներով: Ուղղակի այնպես է ստացվել, որ իմ երաժշտության շնորհիվ հանդիսատեսը ինձ սիրել և ընդունել է: Հուսամ նաև, որ դրանում իմ անկեղծությունը նույնպես դեր է խաղացել: Դա ինձ համար ամենից կարևորն է: Եվ չնայած նրան, որ գործունեություն եմ ծավալում շոու- բիզնեսյան միջավայրում, այնուամենայնիվ ինձ երբեք չեմ համարել այդ բիզնեսի կերպարներից մեկը: Ավելի շատ կարելի է ասել երգարվեստի ներկայացուցիչ: Ապրանքանշի մասին ասեմ, որ դա եղել է իմ մանկության երազանքը, երբ Եվրոպայում ստացա տնտեսագետի մագիստրոսական դիպլոմս, այդժամ հասկացա, որ գուցե ժամանակն է ստեղծել իմ բիզնես նախագիծը՝ որպես մասնագետ: Այդ նախագիծը եղավ իմ ապրանքանշի ստեղծումը, որը ձեռքի աշխատանքով պատրաստած աքսեսուարների և հագուստի ապրանքանիշ է:

-Իսկ հասցնո՞մ եք հետևել հայաստանյան անցուդարձին: Օրինակ՝ դոլարի կուրսն է թանկացել և բոլորս խիստ մտահոգված ենք: Ի՞նչ կասի տնտեսագետը:

-Կասեմ, որ բոլոր խուճապային իրավիճակների լավագույն ելքը՝ հանգստության պահպանումն է:

-Նշեք Հայաստանի և Իսպանիայի երիտասարդների տարբերությունը:

-Մերոնք ամենից լավն են…

-Աստղիկի սիրտը ազա՞տ է:

-Միտքս է զբաղված այս պահին, իսկ սիրտս դեռ ազատ է (Ժպտում է-խմբ.):

- 2015-ին ի՞նչ անելիքներ ունեք:

-Նոր ստեղծագործություններ, միգուցե, նոր դուետ, նորովի մոտեցումներ: Պլանավորում եմ համերգ Բարսելոնայում, համերգային շրջագայություններ Մադրիդում, Վալենսիայում և այլ քաղաքներում: Կզբաղվեմ նաև ապրանքանիշիս նոր տեսականին թողարկելով:

- Ինչպե՞ս եք նշելու տոները և Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

-Սուրբ ծնունդը կնշեմ Բարսելոնայում` միայնակ, իսկ Նոր տարին` ընտանիքիս անդամների հետ: Շնորհավորում եմ ընթերցողների գալիք Նոր տարին և մաղթում նրանց սեր, համերաշխություն, լավատեսություն: Orer.am կայքն էլ շնորհավորում է Ձեր գալիք Նոր տարին: Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվում