Վանաձորցի դպրոցական 17-ամյա Տիգրան Գևորգյանը գրեթե մեկ ամիս անգիտակից վիճակում պառկած է Երևանի Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
«Վանաձորի դպրոցներից մեկում Տիգրանը, փորձելով ազատել դասընկերոջը ծեծկռտուքից, ծանր վնասվածք է ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում, վնասվել են սիրտը և լյարդը. նա մինչ օրս գիտակցության չի գալիս, և այժմ Էրեբունի հիվանդանոցում բժիշկներն ամեն օր պայքարում են նրա կյանքի համար»,–այս մասին հայտնում է Տիգրանի եղբայրը և խնդրում ներդրում ունենալ նրան կյանքի վերադարձնելու հարցում:
Հաշվեհամար՝ 1930031120600300, ՀՀ դրամով,
Հեռախոսահամար՝ +374 94 114 993, Սարգիս Գևորգյան։