«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հունվարի 20-ին նախաձեռնած քննարկմանը, բայց դա չի փոխի խորհրդարանական եռյակի համագործակցության ձեւաչափը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Չնայած դեռ չենք քննարկել այդ հարցը, բայց «Ժառանգությունը» միշտ էլ կողմնակից է եղել ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների անցկացմանը»,- նշեց Ա. Մարտիրոսյանը և հավելեց, որ դա չի փոխի երեք խորհրդարանական ուժերի համագործակցության ձեւաչափը:
«Այդ հավաքից հետո, կարծում եմ, հանդիպումներ կլինեն նաեւ երեք քաղաքական ուժերի միջեւ միասնական օրակարգով»,-հավելել է նա: