Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ:
Երկրաշարժերից 2-ը' 4 բալ ուժգնությամբ, գրանցվել է Իրանի Խոյ, մեկն էլ' 3 բալ ուժգնությամբ' Թուրքիայի Վան քաղաքների տարածքում: Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ ստորգե տնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Իրան-Թուրքիա սահմանային գոտում' Սալմաս քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Դեկտեմբերի 23-ին 5 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վրաստանում' Քվարելի քաղաքից 9 կմ դեպի հարավ:
Տարածաշրջանից դուրս դեկտեմբերի 21-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում' Տոբելո քաղաքից 157 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: