Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Սևակի փողոցում այրվել է 300 քմ, «Նոր արեկարգում» ՓԲԸ-ի տնկարանում՝ 3000 քմ, Դավիթ Մալյան փողոցում' 800 քմ Արտաշիսյան փողոցում' 4000 քմ, Միկոյան փողոցում' 10 քմ, Ֆուչիկի փողոցում' 5 քմ, Գորիս-Երևան ավտոճանապարհին' 200 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղքում' 5200 քմ, Չարենցավան քաղաքում' 8.5 հա և 5250 քմ, Եղվարդ քաղաքում' 200 քմ, Ձորաղբյուր գյուղում' 5000 քմ, Դերեկ գյուղում' 800 հակ, Տավուշի մարզի Բերդավան-Զորական ավտոճանապարհի մոտակա անտառում' 9 հա, Լոռու մարզի Ամոջ գյուղում' 1200 քմ, Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում' 10 հա, Համլետավան գյուղում' 10 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: