Գիշերային Երևանի տոնական գույները (լուսանկարներ)
Lifestyle
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անքնությամբ տառապող մարդիկ քնելուց առաջ զբաղվում են օրգանիզմը «ոգևորող» ինչ-որ գործով, ինչի արդյունքում էլ ուղեղը չի ցանկանում քնել: Ըստ ուսումնասիրությունների` երեկոյան ժամերին մարդկանց մոտ 90 տոկոսը դիտում է հեռուստացույց, 33 տոկոսը համակարգչով է զբաղվում, 43 տոկոսը տան գործերով, իսկ մենք քայլում ենք Երևանի փողոցներով...

Իհարկե, կյանքը վայելել է պետք իր բոլոր գույներով, բայց յուրաքանչյուր վայելք իր սահմանն ունի. տարիների ընթացքում ես հասկանում, որ չմտածված քայլերը կարող են առողջության վրա մեծ հետքեր թողնել:

Մարդը ստեղծվում է բնության մեջ և որքան մարդկությունը ծերանում է, այնքան հեռանում է բնությունից: Սա է պատճառը, որ մենք հաճախ չենք կարողանում տեսնել ճշտի ու սխալի սահմանագիծը: Իսկ իրականում ամեն ինչ շատ հաստատուն է և կոնկրետ: Եկեք շատ ժամանակ տրամադրենք ինքներս մեզ, քանի որ հոգսեր միշտ էլ լինելու են: Բարի գիշեր, բնության կարևոր մասնիկներ:


Հեղինակ̀ Անն Էքսուս