ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հավայան կղզիներում իր ավանդական արձակուրդն անցկացնում է՝ կանոնավորապես հաճախելով մարզասրահ և խաղալով գոլֆ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել են նրան ուղեկցող լրագրողները, դեկտեմբերի 24-ին գոլֆի դաշտում Միացյալ Նահանգների ղեկավարի խաղընկերն է դարձել Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազաքը, որը նույնպես հանգստանում է Հավայան կղզիներում: Անցյալ տարի Օբաման Հավայիներում գոլֆ է խաղացել այնտեղ գտնվող՝ Նոր Զելանդիայի կառավարության ղեկավար Ջոն Քիի հետ:
ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս ղեկավարը գոլֆի երկրպագու է: Գտնվելով Վաշինգտոնում՝ նա գրեթե ամեն հանգստյան օր մեկնում է Ֆորտ Բելվուար ռազմակայանի, որը գտնվում է Վիրջինիայի նահանգում՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքի մերձակայքում, գոլֆ-ակումբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: