30 հարց ինքդ քեզ` Ամանորին ընդառաջ
Lifestyle
- Տարվա ամենակարևոր պահը...
- Ի՞նչն էր ինձ առանձնապես ոգեշնչում այս տարի։
- Տարվա ամենակարևոր նորությունը։
- Տարվա հիմնը։
- Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ։
- Ի՞նչն էր առավել բարդ ինձ համար։
- Ի՞նչ գույն ուներ անցնող տարին։
- Այս տարվա ո՞ր իրադարձությունը կուզենայի միշտ հիշել։
- Ո՞ր բառն եմ ես առավել շատ օգտագործել այս տարի։
- Այս տարի կատարած ամենաանմիտ գնումը։
- Թերևս պետք չէր էքսպերիմենտներ անել ... հետ։
- Այս տարին հրաշալի էր, որովհետև...
- Ի՞նչ ներքին խնդիր ես կարողացա հաջողությամբ լուծել։
- Ո՞ւմ եմ ես գրկել գիշերները։
- Ո՞ւմ հարսանիքին եմ քայլել։
- Ի՞նչ միջին աշխատավարձ ունեի այս տարի։
- Ունեցե՞լ եմ այնպիսի զրույց, որը գլխումս ամեն ինչ տակնուվրա է արել։
- Ի՞նչ նոր գործ ես նախաձեռնեցի 2014թ․ին։
- Եթե ես մեկ օրով կարողանայի սուպերհերոս դառնալ, ի՞նչ կանեի։
- Ի՞նչի մասին եմ երազում։
- Ի՞նչն եմ համարում տարվա իմ ամենակարևոր ձեռքբերում։
- Անցնող տարին մինչև այսօր՝ մեկ բառով։
- Իմ կողմից ուղարկված վերջին հաղորդագրությունը։
- Այս տարվան համապատասխանող միտքը։
- Բոլոր ծրագրած պլաններն իրականացրե՞լ եմ։
- Քանի՞ նոր ընկեր եմ ձեռք բերել այս տարի։
- Ո՞ւմ եմ օգնել այս տարի։
- Որտե՞ղ եմ եղել։
- Ի՞նչ գործեր եմ հետաձգել հաջորդ տարվա համար։
- Ինչի՞ եմ ուզում հասնել նոր տարում։