Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Ամոթ է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին անձնական խնդիրը բերել հասցնել ասուլիս. Մելքոնյանը՝ Դեմոյանին

Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ aravot.am-ի, հայտարարել էր, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք աշխատում են Թուրքիայի հատուկ ծառայությունների համար, և նրանց թվում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ավելի ուշ՝ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ հերքումով՝ պնդելով, որ իր խոսքերը միտումնավոր խեղաթյուրել են: «Սկանդալ. Հայկ Դեմոյանը անուն է տալիս. «ՀՀ-ում կան պաշտոնյաներ, ովքեր ծառայում են Թուրքիայի հատուկ ծառայություններին»: Բացարձակ սուտ և իմ խոսքերի միտումնավոր խողաթյուրում՝ էժան սկանդալ որոնելիս: Սա լրագրություն չէ, այլ … դժվարանում եմ նույնիսկ ասել, թե ինչ գործելաոճ է: Նույն լրագրողական սկանդալային գործելաոճը, որը էլ ավելի է վտանգելու մեզ ցանկացած իրավիճակում:  Բարեբախտաբար ասուլիսը հենց այս դեպքերի համար հատուկ տեսագրում ենք և Առավոտի լրագրողին հրավիրում ենք թանգարան՝ վերստին իմ արտաբերած խոսքերն ու ձևակերպումները լսելու համար»,-ասել է Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում: Orer.am-ը կապ հաստատեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ, ով մեր հարցը լսելուն պես անմիջապես արձագանքեց. «Հարցն ուղղված է Ազգային անվտանգության ծառայությանը և պետք է համապատասխան մարմինը զվաղվի այդ խնդրով, թե ով ով է: Եթե մի մարդ մի բան ասել է, հետո հրաժարվել է դրանից, ես դրան ի՞նչ պատասխանեմ: Մարդը պետք է կողմնորոշվի, թե ինքն ինչ է ասում և ըստ այդմ էլ, ես դրան պետք է արձագանքեմ: Անձնական հողի վրա չի կարելի նման խնդիրը բերել հասցնել մամուլի ասուլիսներ, այն էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ամոթ է»: Ասուլիսի ժամանակ Հայկ Դեմոյանը նաև հայտարարել էր, թե ԳԱԱ-ն «հատուկ պատվերի հիման վրա որոշել է ազատվել» իրենից, իսկ Աշոտ Մելքոնյանն էլ, նրա հավաստմամբ, «փորձեց բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու ատենախոսությունը»: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Դեմոյանի այս հայտարարությանը, ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրենն ասաց. «Իր ատենախոսությունը նախ չի տապալվել, նա պաշտպանել է հաջողությամբ, ես իր ատենախոսության պաշտպանությանը չեմ մասնակցել մի պատճառով, որ նրա ատենախոսության մեջ քաղաքական առումով Հայաստանի համար վտանգավոր դրույթ է եղել, որը պահանջել եմ փոխել, ինքը չի փոխել: Նա այն կարծիքին էր, որ Թուրքիան հանդիսանում է Ղարաբաղյան խնդրով կոնֆլիկտի կողմ, ես դրան դեմ եմ եղել, դա շատ վտանգավոր թեզ է: Թուրքիան միայն ներգրավված է, կողմ նշանակում է, որ ինքը պատերազմին մասնակցում է որպես կողմ, իսկ նման բան չի եղել: Ինքը պնդեց, որ ճիշտ է, ես էլ հարկ համարեցի, որ այդ պաշտպանությանը ներկա չգտնվեմ, ինքը հաջողությամբ պաշտպանեց»: Հարցին, թե արդյո՞ք Աշոտ Մելքոնյանը չի պատրաստվում զրուցել Հայկ Դեմոյանի հետ՝ խնդիրը կարգավորելու համար, ասաց. «Ես խոսել եմ մի քանի անգամ, ինքը որևէ բան չի ասել, հիմա հանկարծ չգիտեմ ինչ տեղի ունեցավ իր մոտ: 10 օր առաջ Ցեղասպանության թանգարանում նիստի եմ մասնակցել և որևէ խնդիր չի եղել այնտեղ: Առաջարկություններ եմ արել, ընդունվել է, ամեն ինչ նորմալ ընթացել է, իսկ հետո, թե 10 օր հետո ի՞նչ է տեղի ունեցել, հարցը ուղղեք իրեն: Ակադեմիայի ընտրությունների նախօրյակին երևի փորձեց խոչընդոտել իմ ակադեմիկոսի ընտրության գործընթացը, ուրիշ որևէ բան ես չեմ տեսնում»:
Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ