Ավելի վաղ, Orer.am-ը հայտնել էր, որ այսօր «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնելու Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց:
Նրանք գործարանի մոտից երթով հասել են Բաղրամյան 26 և պահանջում են վերադարձնել իրենց աշխատավարձերի պարտքերը:
Երեկ նաիրիտցիները կառավարությունից ստացել են իրենց նամակի պատասխանը, որը նրանց չի գոհացրել և այս պահին նրանք պահանջում են, որ նախագահը լսի իրենց պահանջները:
Այս պահին աշխատակիցները վանկարկում են՝ «Աշ-խա-տա-վարձ»:
Եթե ինչ-որ մեկը նախագահականից ընդունի նաիրիտցիներին, ապա Հրաչ Թադևոսյանը, Մավրիկ Ֆարսիյանը, Թոմիկ Հակոբյանը, Վարազդատ Սիմոնյանը, Գագիկ Քարտաշյանը, Սամվել Հովհաննիսյանը պատրաստ են գնալ հանդիպման: