Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 05.45-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հուլիսի 10-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգություն/ 1-ին մասի մեղադրանքով: