Դեկտեմբերի 26-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե, ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, քրեակատարողական վարչության պետն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, անցանկալի եւ անօրինական երեւույթներից խուսափելու նպատակով հանձնարարեց խստացնել ծառայությունը` շեշտադրելով հատկապես պահպանության եւ անվտանգության ապահովման աշխատանքները: