Իրենց արտաքինից ոչ բոլորն են գոհ։ Մեկը կարծում է, որ ինքը շատ գեր է կամ նիհար, ինչ-որ մեկը դժգոհ է դիմագծերից, իսկ ոմանք էլ չեն կարողանում առանց սարսափի նայել իրենց կնճիռներին։ Մեր օրերում պլաստիկ վիրաբուժության մասնագետները կարող են արտաքինի փոփոխության ցանկացած խնդրանք ի կատար ածել։ Ինչպես ասվում է` «ցանկացած քմահաճույք` ձեր փողերի դիմաց»։ Սակայն այստեղ գլխավորը կատարելության հասնելու փորձերը չեն։ Մեր այսօրվա հերոսները չգիտեն, թե ինչ ասել է չափի զգացողություն։