Վրաստանի խորհրդարանի դեկտեմբերի 26-ի լիագումար նիստում ընդդիմությունից եւ խորհրդարանական մեծամասնությունից մի քանի պատգամավորներ ծեծկռտուք են սարքել:
Պատգամավորներին իրարից բաժանել են ոչ միայն խորհրդարանական պրիստավները, այլև գործընկերները: Նախնական տվյալներով՝ ընդհարումն ավարտվել է առանց վնասվածքների:
Միջադեպն սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմությունից պատգամավոր Կակո Բոբոխիձեն հայհոյել է մեծամասնությունից իր գործընկերներին՝ ընդդիմության հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:
Ծեծկռտուքի ընթացքում մի քանի պատգամավորներ միմյանց դեմ օգտագործել են սեղաններից պոկած պլաստիկե բարձրախոսները: Մեծամասնությունից պատգամավորներին մեծ դժվարությամբ է հաջողվել հետ պահել իրենց խմբակցության անդամ, ձյուդոյի գծով օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադաուրիին, որը շատ եռանդագին փորձում էր դատաստան տեսնել Բոբոխիձեի նկատմամբ: