«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «« Քլաբ 12 »-ը փակվել է հարկային օրենսդրության պահանջները չկատարելու պատճառով: Այս մասին, ի պատասխան մեր գրավոր հարցման, տեղեկացնում են ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՖՆ-ից մեզ հայտնել են, որ« Զանզիբար »ՍՊԸ-ում , որը հենց «Քլաբ 12» -ը գործարկող ընկերությունն է, նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը ստուգումների արդյունքում դեկտեմբերի 12-ին արձանագրել է 19 վարձու աշխատող, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպված չեն եղել: Արդյունքում, ընկերությանը համապատասխան ակտով վճարման է առաջադրվել 11 մլն 400 հազար դրամ եկամտային հարկի գումար: «Քլաբ 12» -ում նաեւ արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում եւ նշանակվել տուգանք, 300 հազար դրամի չափով: Աբովյան 1 հասցեում գործող «Քլաբ 12» -ը մայրաքաղաքի երիտասարդության եւ երաժշտասեր հասարակության ամենանախընտրելի ակումբներից էր ».Առավել մանրամասն, թերթի այսօրվա համարում