Կարեն Ջանգիրովի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-ին, «Ռեքվիեմ» սգո սրահում /հասցե՝ Աշտարակի խճուղի, Վահագնի թաղամասի դիմաց/: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 12:00-14:00-ն՝ նույն վայրում, հուղարկավորությունը՝ Շահումյանի գերեզմանատանը:
Կարեն Ջանգիրովն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: Աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Փոսի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում՝ հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս» ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է: