Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են այսօր տարածել:
Մասնավորապես, haqqin.az-ը տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր անցած գիշեր Աղդամի ուղղությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով գերի են վերցրել ԼՂՀ զինծառայող Արսեն Բաղդասարյանին: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ կան նաև զոհեր:
Orer.am-ը կապ հաստատեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով նշեց.
«Եթե նման դեպքեր են լինում՝ Արցախի ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես գալիս, եթե հայտարարություն չկա, ապա անիմաստ է ինչ-որ մեկնաբանություններ անել: Մենք հանրությունից գաղտնիք չունենք, եթե այդպիսի դեպք լինում է՝ տարածում ենք»:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաև նշեց, որ նման ապատեղեկատվություն տարածելը հեռու չէ Ադրբեջանից:
«Ադրբեջանի լրատվությունում արդեն իսկ կա ապատեղեկատվություն, երբ ասում են, որ հայկական կողմը դիվերսիոն հարձակում է կատարել, մենք երբեք դիվերսիոն հարձակումներ չենք իրականցանում»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: