Tert.am-ը գրում է.
Մոսկվա են սկսել ժամանել ազդեցիկ «օրենքով գողեր» ԱՊՀ-ից և Եվրոպայի երկրներից։ Նրանք պետք է մասնակցեն վերջին տարիների «քրեական գեներալների» ամենամեծ հավաքին։
Նրանց բոլորին կանչել է ռուսական մաֆիայի ղեկավար Զախարի Կալաշովը (Շաքրո-մոլոդոյը)։ Հանդիպման ընթացքում կորոշվի ավելի քան 150 «գողի» ճակատագիրը, որոնց «թագերը» կասկածի տակ են առնվել, գրում է rosbalt.ru-ն։
Իրավապահ մարմիններում նշում են, որ վերջին օրերին Մոսկվա են ժամանել մի քանի տասնյակ ազդեցիկ «օրենքով գողեր»։ Նրանց թվում՝ Դավիդ Սեբիսքվերաձեն (Դաթո), ով երկար տարիներ ապրում է Հունաստանում և վերջին շրջանում հսկում է մաֆիայի գործերը մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաև՝ Վաժա Բիգանիշվիլին, ով ապրում է Եվրոպայում և Ղազախստանում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: