Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, դեկտեմբերի 28-ին, ժամը 18.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 10 շենքի տանիքում:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն, երեք մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29ա շենքի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.42-ին, մարվել` 18.44-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):