ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ-Ալագյազ հատվածում, Գավառի ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) բուք է:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: