ԱՊՀ-ից և Եվրոպայից Մոսկվա են ժամանել ազդեցիկ «օրենքով գողեր», ովքեր կմասնակցեն քրեական հեղինակությունների ամենամեծ հավաքին: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով bfm.ru-ին:
Հավաքը հրավիրել է ռուսական մաֆիայի պարագլուխ Զախարի Կալաշովը, ով հայտնի է որպես Շաքրո-մոլոդոյ: Հանդիպմանը կորոշվի 150-ից ավելի գանգստերների ճակատագիրը, որոնց «գողի տիտղոսները» կասկածի տակ են:
Հավաքի ճշգրիտ ամսաթիվը չի որոշվել, սակայն ամենայն հավանականությամբ՝ կկայանա մինչեւ Նոր տարի, եթե, իհարկե, հատուկ ծառայությունները չմիջամտեն:
Ըստ տեղեկությունների՝ Զախարի Կալաշովը ակտիվ գործունեություն է սկսել ծավալել, նա ամեն օր գնում է մայրաքաղաքի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիր, որն այժմ վերահսկում է ազդեցիկ գործարար Կոնստանտին Մանուկյանը:Վերջինս հետախուզվում է Ինտերպոլի կողմից՝ Իսպանիայում հանցավոր խմբավորում ստեղծելու եւ փողերի լվացման համար:
Հաղորդվում է, որ հանդիպման գլխավոր թեման պետք է դառնա երկարամյա պատերազմը Տարիել Օնիանիի, Մերաբ Ջանգվելաձեի և Ասլան Ուսոյանի կլանների միջեւ: Ենթադրվում է, որ հենց այդ պատերազմի զոհն են դարձել Դեդ Հասանը եւ Յապոնչիկը: