Ֆրանսիայի գրադարանում հայտնաբերվել է Հայոց ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ
allturkey.am կայքը գրում է, որ թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ մի փաստաթուղթ են գտել, որը մինչ այսօր չէր ներկայացվել լայն հասարակությանը: Ըս այդմ, նշվում է, որ փաստաթղթի հեղինակը արեւմտահայ հայտնի գրող Զապել Եսայանն է, որ 11 էջանոց այդ զեկույցում ներկայացվում է 1915 թ-ին և դրանից հետո հայ կանանց առևանգումները: Զեկույցը 1919թ-ի Փարիզի կենֆերանսում ներկայացվել է հայկական պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար Փաշային:
«Ակոս» թերթի համաձայն՝ առաջին անգամ լայն զանգվածներին ներկայացված այդ զեկույցում հեղինակը նշել է Օսմանյան Թուրքիայի կողմից ոչ մահմեդական ազգերի համակարգված ոչնչացման, ինչպես նաև 200 հազարից ավելի հայ աղջիկների և կանանց առևանգելու և բռնությունների ենթարկելու մասին:
Զեկույցում հեղինակը մանրամասն նկարագրել է, թե ինչ է եղել հայ կանանց հետ, և թե ինչպես են նրանք փորձել պաշտպանվել: