Orer.am-ը ներկայացնում է նախատոնական խուճապային տրամադրություններ՝ լուսանկարներով։Ամանորյա զարդարանքներ, ամանորյա ուրախ տրամադրություն․․․Լարված աշխատանքային օրերին երբեմն մոռանում ենք գալիք տոնի մասին: Սա է պատճառը, որ վերջին օրերին խանութներում հերթեր են գոյանում, մարդիկ մի տեսակ տագնապահար են պատրաստվում տոնին: Չմոռանանք հայկական ամանորյա ավանդույթի` պարտք վերցնելու մասին: Գներն ամեն տարի տոնական օրերին աճում են ու պարում։Կան մարդիկ, որոնք մտածում են, թե ինչպես այսօր սոված չմնան: Եվ կանցնի Նոր տարին, իսկ նրանք այդպես էլ դրսում կմնան անտուն, նրանց կյանքում էական բան չի փոխվի, բայց մնացածի համար կարող է նոր հոգսերի սկիզբ լինել, օրինակ, թե ինչպես մարել պարտքերը: Սրանով է տարբերվում անապահով մարդը, նա իր էությամբ ավելի անկախ է: Պապի ջան, քո կախարդական շվին թող երգ երգի մարդկային երջանկության մասին, թող Նոր ամեն ինչ լինի սիրով լի և ուրախ:Հեղինակ՝ Անն Էքսուս