Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլ ային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: