«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 28-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆոնդային բորսայի տվյալների բորսայում բացակայում է գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 150 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 24.00 տոկոս, միջին տոկոսադրույքը՝ 24.0000 տոկոս:
Նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.00, 25-ին՝ 435.09, 26-ին՝ 434.00, 28-ին՝ 434.62 դրամ: Նոյեմբերի 29-ին և 30-ին առքուվաճառք չի կատարվել: Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 438.62 դրամ, դեկտեմբերի 2-9-ը առքուվաճառք չի կատարվել, դեկտեմբերի 10-ին միջին փոխարժեքը կազմել է 461.00 դրամ, դեկտեմբերի 11-16-ը առքուվաճառք չի կատարվել: Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 560.00 դրամ, դեկտեմբերի 18-ին գործարք չի կատարվել, 19-ին փոխարժեքը կազմել է 442.44, 20-ին՝ 449.90 դրամ, դեկտեմբերի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի միջ ին փոխարժեքը կազմել է 457.07, 24-ին՝ 458.00 դրամ, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 27-ին միջին փոխարժեքը կազմել է 470.00 դրամ: