Անցնող տարի հուլիս-օգոստոսյան ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարված իրավիճակ էր. խաղաղ պայմաններում մենք զինվորների կորուստ ունեցանք:
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց. « Այս տարի հուլիս-օգոստոսյան լարվածության ժամանակ մենք հասկացանք, թե ով է այսօրվա հերոսը: Մենք հույսերս դրեցինք զինվորի վրա, որ նա պետք է ապահովի մեր խաղաղությունը, և այդ գործը տղաները մեծ պատվով կատարեցին ու կատարում են: Զինվորի գործը պետք է ըստ արժանվույնս գնահատվի»:
Գեներալ-մայորը նշում է, որ հայ զինվորը մարտի դաշտում կամ տարբեր զորավարժությունների ժամանակ մշտապես աչքի է ընկնում իր խիզախությամբ և կամային բարձր հատկանիշներով: Ըստ Կոմանդոսի՝ մեր գեներալական և սպայական կազմը պետք է հիացմունքով վերաբերվի նրանց և որպես ապավեն ընդունի:
Զինորականի մաղթանքը շատ կանխատեսելի էր, միևնույն ժամանակ անհրաժեշտ: Նա ցանկանում է խաղաղություն մեր հայրենիքին: Ցանկանալուց բացի, Արցախի հերոսը հավատում է իր մաղթանքի զորությանը:
Արկադի Տեր-Թադևոսյանը շնորհավորում է ոչ միայն զինվորների, այլ նաև մեր ողջ ազգի Ամանորը:
Լևոն Փանոսյան