Ցանկանում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր քո պլանների մասին...Լիաննա Տեր-Մինասյան
Lifestyle
- Տարվա ամենակարևոր պահը...
- Այս տարվա մեջ եղել են մի շարք կարևոր պահեր: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որը մատնանշեմ... երևի թե հանդիպումը ԱՄՆ-ում բնակվող իմ հարազատներից մեկին, ում չէի տեսել շուրջ 5 տարի:
- Ի՞նչն էր ինձ առանձնապես ոգեշնչում այս տարի։
- Ինձ միշտ ոգեշնչում է հավատքը այն ամենին, ինչը ես նախաձեռնում եմ..
- Տարվա ամենակարևոր նորությունը։
-Քաղաքականությունից հեռու եմ, բայց միշտ ցնծությամբ էի ընդունում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
- Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ։
- Իմ կյանքի ամենակարևոր մարդիկ իմ ընտանիքի անդամներն են և ամենամտերիմ ընկերները:
- Ի՞նչն էր առավել բարդ ինձ համար։
- Առհասարակ, ինձ համար միշտ բարդ է ընդունել անարդարությունը, որը, ցավոք, կյանքում հաճախ է հանդիպում: Պարտադիր չէ, որ այն ինձ հետ կապ ունենա, նույնիսկ կողքից նկատելը ինձ համար անտանելի է:
- Ի՞նչ գույն ուներ անցնող տարին։
-Երևի թե՝ կանաչ...
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ