Քիչ առաջ Բեռլինից ուղիղ չվերթով Երեւան է տեղափոխվել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի աճյունը։
Օդանավակայանում էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ եւ կուսակից ընկերները։
Վահան Հովհաննիսյանը երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է դեկտեմբերի 28-ին։ Հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին, ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում: