Այս առանձնատունը զբաղեցնում է 2300 քառ. մետր տարածք, որի բոլոր սենյակները պատրաստված են բնական քարերով, թանկարժեք փայտով և ոսկեջրած են: Որոշ սենյակների հատակը պատրաստված է բնական մարմարից, իսկ աշխատասենյակի, բիլիարդի սենյակի և գրադարանի պատերի նախշերը պատրաստված են կաղնու փայտից: Այն ամբողջությամբ կահավորված է. կահույքի մի մասը պատվերով է պատրաստվել, իսկ մի մասը ձեռք է բերվել Եվրոպայից: Առանձնատունն ունի 9 ննջասենյակ, որոնք հարդարված են նույն ոճով, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրօրինակ տեսքը, ինչպես նաև սպա սրահ՝ մերսման սենյակով, շոգեբաղնիք և երկու լողավազան: