Դիջեյ Վակցինայի տարեդարձի անակնկալներն ու տպավորիչ նվերը
Lifestyle
ESem.am-ի հետ զրույցում Վակցինան ասաց, որ սիրել է իր տարեդարձը, երբ սկսել է նշել այն: «Առաջ որևէ հատուկ վերաբերմունք չունեի ծնունդիս նկատմամբ: Հիմա սիրում եմ, որովհետև հնարավորություն ունեմ իմ բոլոր ընկերներին հրավիրել մի վայր: Փառք Աստծո, այդ ընկերների քանակն այնքան մեծ է, որ հնարավոր չէ փոքր միջոցառում անել: Դա ինձ համար մեծ հաճուք է, սակայն ծնունդիս պատրաստվելը բավականին դժվար է. շատ մեծ պատասխանատվություն է: Թեև ընկերներս օգնում են ինձ, ես իմ ծնունդից ոչինչ չեմ հասկանում, որովհետև անընդհատ վազքի մեջ եմ:) Վստահ եմ, որ ընկերներիս համար ավելի լավ է անցնում ծնունդս, քան ինձ համար»,- նշեց Արուսիկը, ում կյանքում շատ բան է փոխվել մայրանալուց հետո:
Նա խոստովանեց, որ այժմ իր համար շատ դժվար է տանից բացակայելը: «Այսօր էլ այնպես եմ արել, որ հնարավորինս շատ մնամ տանը և ծնունդս Վիկտորի հետ անցկացնեմ,- ասաց դիջեյը, ում մեկամյա որդին պաչիկով է շնորհավորել:) -Մինչև իմ 27-ամյակը ծնունդներս ինչ-որ առումով անիմաստ են եղել, որովհետև հիմա ամեն ինչ փոխվել է. իմ կյանքը լցվել է իմաստով, ավելի շատ սիրով, պատասխանատավությամբ, ձգտումով, քան առաջ: Ես միշտ փորձել եմ շատ մեծ դժվարություներ հաղթահարելով հասնել ինչ-որ բանի, բայց հիմա այդ ցանկությունն ու ձգտումը շատ ավելի մեծ են՝ հանուն երեխայիս»:
Արուսիկի տարեդարձի անակնկալները սկսվել են դեռևս կեսգիշերին: Նրան անակնկալ են մատուցել մտերիմ ընկերուհիները՝ Իննան և Հասմիկը: «Նրանք իմ տան մոտ սպասում էին և տորթով, ծաղիկներով փուչիկներով շնորհավորեցին ինձ»,- ասաց դիջեյն ու հավելեց, որ ընկերուհիներն իրեն հուզիչ նվերներ են տվել:) Չբացելով փակագծերը՝ նա խոստովանեց, որ դրանք եղել են խորհրդանշական և իր սրտով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: