Shamshyan.com-ը գրում է․
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 21-ամյա Կառլեն Ղազարյանը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի, քանի որ նա վարորդական իրավունքի վկայական երբևիցե չի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է նաև, որ վթարի հետևանքով նրա աջ աչքը ամբողջովին վնասվել է և բժիշկների կողմից հեռացվել է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Հասրաթյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ :