Հարգելի՛ ընթերցողներ, ավարտվեց 2014 թվականը։ Տարին ձեռքբերումների տեսանկյունից հարուստ չէր․ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքը հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով։ Նոր տարին գեղեցիկ խթան է մի պահ կանգ առնելու, մեր շուրջը նայելու և տարեմուտին նախորդ տարվա ողջ լավ և վատ իրադարձությունների հիշողություններն հավաքելու, վերլուծելու ու նոր լիցքերով առաջ շարժվելու համար:
Հարգելի՛ ընթերցողներ, Оrer.am-ի խմբագրակազմը շնորհավորում է ձեզ՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։
Թող 2015 թվականը լինի խաղաղության, նորանոր ձեռքբերումների և հաղթանակների տարի, թող այս տարին զերծ լինի փորձություններից և դառնա հաջողությունների տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: