Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Ամանորի շնորհավորական ուղերձը

Ամենայն հայոց Կաթողիկոս Գաեգին Բ-ի ուղերձը Ամանորի առթիվ. «Տարեմուտի խորախորհուրդ երեկոն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերը եւ օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս: 2015 թվականը սրբության լույսով է բացվում մեր կյանքում: Նշելու ենք 100-ամյա տարելիցը Հայոց Ցեղասպանության: Ապրիլի 23-ին սրբոց շարքն ենք դասելու մեր անմեղ նահատակներին: Վերարժեւորելու ենք մեր նահատակ զավակների սխրանքը, ովքեր չուրացան Քրիստոսին, հայրենիքն ու ազգը, որ հավատարմության բարձրագույն օրինակով սրբության վկայություն է: Կատարելու ենք նաեւ մյուռոնօրհնության սրբազան արարողությունը, որպեսզի աստվածային շնորհաբաշխումով պայծառանա ու զորանա հավատքի մեր կյանքը, եւ ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի զավակները Աստծո հովանու եւ պահպանության ներքո ապրեն սիրով ու միասնական, խաղաղության, ապահովության ու բարօրության մեջ: Նոր տարվա սեմին վերստին փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր ժողովուրդը իր հավատքի զորությամբ ուժականությունն ունի ժամանակների փորձություններն ու դժվարությունները հաղթահարելու, պետականություն կերտելու, արցախյան գոյամարտը հաղթանակով պսակելու եւ ի սփյուռս աշխարհի միախորհուրդ ու միասնական կյանքով` իր ապագան կառուցելու: Լավատեսության ոգով բարի իղձեր ու նպատակներ ունենք հզորացնելու մեր հայրենիքը, մեր արդար դատը պաշտպանելու եւ բարօր, շեն ու պայծառ դարձնելու ազգային մեր կյանքը: Խռովահույզ է այսօր աշխարհը. տագնապներ, ճգնաժամեր, հակամարտություններ, որոնցից տուժում են նաեւ մեր երկիրն ու ժողովուրդը: Խնդիրներ, մարտահրավերներ կան հայրենական մեր կյանքում: Անկայուն է խաղաղությունը եւ մեր սահմաններում: Մեր Հայրենիքը ապահով, մեր սահմանները պաշտպանված, պետական-հասարակական մեր անդաստանը խաղաղության մեջ պահպանելու եւ համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունը ամենքինս է: Աստծո հետ, տերունապատվեր եղբայրսիրությամբ, միմյանց աջակից ու զորակից, հաշտության ու խաղաղության ոգով, միասնական ջանքերով ի զորու ենք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, ձեռքբերումներն ու հաջողություններն ամրագրելու եւ իրական դարձնելու մեր սրտերում փայփայած բոլոր բարի իղձերը: Տարին նվիրական է սրբության լույսով: Տարին հրավեր է ազգային արթնության, կոչ է հոգեւոր նորոգության, ինքնամաքրման, պատգամ է հանձնառության, պատվիրան` սիրո եւ հավատքի գործերի: Զորանանք մեր կոչման եւ ծառայության մեջ, մեր նվիրումը, ջանքը եւ ամեն կարելիությունը բերենք ազգին, հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն եւ մեր զավակներին փոխանցենք ծաղկուն ու զարգացող երկիր եւ քրիստոնեական արժեքներով ամուր ազգային կյանք: Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ ազգս հայոց մնա Տիրոջ օրհնության ու շնորհների ներքո, հեռու լինի փորձություններից, Աստծո զորակցությունն ու Սուրբ Հոգու մխիթարությունը ապավեն լինեն բոլոր նեղյալներին ու վշտացյալներին, եւ Տիրոջ ամենախնամ Աջի պահպանությունը հովանի լինի հայրենյաց պաշտպան մեր զավակներին եւ բոլոր նրանց, ովքեր տոնական այս պահին գտնվում են իրենց ծառայական պարտականությանց մեջ: Աղոթք ենք բարձրացնում հակամարտությունների եւ պատերազմների դժվարությունները կրող ժողովուրդների, Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում ապրող մեր ժողովրդի զավակների համար` խնդրելով, որ խաղաղությունն ու ապահովությունը շուտով հաստատվեն նրանց կյանքում: Խաղաղություն, սեր եւ բարօրություն ենք մաղթում աշխարհին եւ համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին, մեր Հայրենիքին, ձեր ընտանիքներին, սիրելի զավակներ Մեր: Բարի տարի ամենքիդ, Աստծո առատ օրհնությունը` ձեր կյանքին եւ հույսերին: «Հույսով ուրախացեք, բարին խորհեցեք, համերաշխ եղեք, միմյանց հետ խաղաղություն պահեցեք»:
Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին