Սովետական շրջանի մարդկանց համար նոր տարին բոլորովին այլ տոն էր: Տոնին պատրաստվում էին նախապես՝ բառացիորեն քիչ-քիչ հավաքելով ամանորյա բոլոր ատրիբուտները: Շատերն այսօր նոստալգիայով են հիշում այդ դժվարին նախապատրաստական աշխատանքը: Եկեք տեսնենք՝ ինչպես էին զարդարում տոնածառը, դիմավորում Ձմեռ պապիկին և ուրախանում Ամանորին հեռավոր 50-ականներին: