Ստեֆանի Էրը սկսել է արկածային լուսանկարներ անել դստեր՝ Արիի մասնակցությամբ, հիվանդանոցից անմիջապես դուրս գրվելուց հետո: Օրերս փոքրիկը դարձել է մեկ ամսեկան, բայց արդեն բազմաթիվ լուսանկարներ ունի: Նկարահանման համար անհրաժեշտ բոլոր ռեկվիզիտները երիտասարդ մայրիկը գտնում է տնից: Շուտով նա աղջկա համար կտպագրի հեքիաթների գիրք՝ փոքրիկի լուսանկարներով: