Հունվարի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը դուրս է եկել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից և մոլորվել: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճալների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները սկսվել են ժամը 15.25-ին: