Սիրուհիներ եւ սիրեկաններ. ո՞վ, ու՞մ եւ ինչպե՞ս է կիսել
Lifestyle
Քամերոն Դիասն ու Քեյթ Հադսոնը, չնայած մտերիմ ընկերական հարաբերություններին, մեկ տարվա տարբերությամբ սկսել են հանդիպել նույն տղամարդու՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ: Ըստ աղբյուրի՝ Քամերոնը սիրավեպ է սկսել Ռոդրիգեսի հետ միայն մեկ պատճառով. նա ցանկացել է վրեժ լուծել Հադսոնից, այն բանի համար, որ նա 2007թ-ին սիրային հարաբերություններ է ունեցել Ջասթին Թիմբերլեյքի հետ: Ի դեպ, Դիասն ու Ջասթինը բաժանվել են 2006թ-ին:
Սելենա Գոմես- Նիք Ջոնաս – Մայլի Սայրուս
Բոլորիս քաջ հայտնի Մայլի Սայրուսն ու Սելենա Գոմսը նույնպեսընդհանուր սիրեցյալ են ունեցել՝ Նիք Ջոնասը: Մայլին եւ Նիքըհարաբերություններ են սկսել 2006-2007, սակայն հաջորդ տարի Նիքնարդեն հանդիպում էր Սելենայի հետ: Զույգը միասին էր մինչեւ2010թ:
Քեթի Փերի – Ջոն Մայեր – Թեյլոր Սվիֆթ
Այս երկու գեղեցկուհիները նույնպես սիրավեպ են սկսել նույնտղամարդու՝ Ջոն Մայերի հետ: Քեթին եւ Ջոնը հանդիպել են 2012 եւմիասին են եղել մինչեւ 2014թ-ի փետրվարը: Իսկ Թեյլորին Մայերիկողքին տեսել են 2009թ-ին, սակայն ոչ մեկ չգիտի, թե նրանցհարաբերությունները որքան են շարունակվել:
Թեյլոր Սվիֆթ – Թեյլոր Լոտներ – Սելենա Գոմես
Սվիֆթն ու Լոտները 2009թ-ին մոտ երեք ամիս ընկերություն են արել,սակայն մինչ այդ Լոտները եղել է Սելենա Գոմեսի սիրեկանը: Ի դեպ,Սելենան հարցազրույցների ժամանակ հաճախ է պատմել նրանցծանոթության մասին եւ նշել, որ իրենց հարաբերություններըպարզապես «կախարդական էին»:
Նիք Քենոն – Քիմ Քարդաշյան – Նիք Լեյչի
Երկու մտերիմ ընկերներ Նիք Քենոնն ու Նիք Լեյչին 2006թ-ինսիրավեպ են սկսել Քիմ Քարդաշյանի հետ: Լեյչին հարցազրույցներիժամանակ հաճախ է որոշ մանրամասներ ներկայացրել իր եւ Քիմիսեռական կյանքից, իսկ Քենոնն ընդհակառակը՝ մշտապես մեղադրելէ Քիմին իր եւ Մըրայա Քերիի հարաբերությունների վատթարացմանմեջ:
Ջենիֆեր Լոպես – Փի Դիդի – Քամերոն Դիաս
Ջենիֆեր Լոպեսի եւ Փի Դիդիի սիրավեպը սկսվել է դեռեւս հեռավոր1998թ-ին եւ ավարտվել 2001-ին: Սակայն 2008 – 2012թթ Փի Դիդինբուռն սիրային հարաբերություններ սկսեց Քամերոն Դիասի հետ:
2012թ-ի վերջին այս երկու գեղեցկուհիները հանդիպեցին «Ինչ սպասել, երբ դուք հղի եք» ֆիլմի նկարահանման հրապարակում, եւ այս ֆիլմի շրջանակներում տված բոլոր հարցազրույցների ժամանակ նրանք երկուսն էլ կատակել են այս թեմայի մասին խոսելիս:
NEWS.am STYLE