Հունվարի 2-ին` ժամը 15.00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հյուրանոցից դուրս եկած և մոլորված ՌԴ քաղաքացի Միխայել Ցեխինը գտնվել է, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Որոնողափրկարարական աշխատանքները սկսվել էին ժամը 15.25-ին: Ժամը 20.20-ին կորած քաղաքացին գտնվել է: