Պաշտոնական Բաքուն հերթական ապատեղեկատվությունն է տարածում
Այսօր առավոտյան ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն. հայկական կողմն ունեցել է երկու զոհ և մեկ վիրավոր:
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդագրություններ են տարածում՝ հայտարարելով, թե հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Հրապարակումներում նշվում է, թե իբր հայկական կողմը 39 անգամ կրակ է բացել ադրբեջանական զորքերի ուղղությամբ:
Ինչպես միշտ ադրբեջանական կողմն այսպիսի դեպքերից հետո շտապում է հայտարարություններից հետո մեղքն իր վրայից գցել և միջազգային հանրությանը ցույց տալ, որ ամեն ինչում հայկական կողմն է մեղավոր: