Կրծքավանդակի մկանները մարդու մարմնի ամենածավալուն մկանային կառուցվածքն են ներկայացնում: Դա է պատճառը, որ եթե կրծքավանդակի մկանները զարգացած են ու մարզված, ցանկացած տղամարդու արտաքին տեսքը դառնում է գրավիչ: Կրծքավանդակի մկանները մարզելու համար հայտնի են երեք տեսակի վարժություններ՝ ծանրաձողով, մարզաքարերով ու հորիզոնական դիրքով ձգումներ կատարելով: Սակայն այս երեք մեթոդներն ունեն իրենց յուրահատկությունները ու կախված նրանից, թե որ վարժությունը ինչպես եք կատարում կարող են զարգանալ կրծքավանդակի տարբեր հատվածների մկանները: Դրանք բաժանվում են երեք խմբի կրծքավանդակի մեծ մկան, փոքր մկան և այսպես կոչված առաջնային ատամնաձև մկան: Դրանցից յուրաքանչյուրը զարգացնելու համար պետք է կատարել տարբեր տեսակի վարժություններ: Ինչից սկսել և ինչպես Aroxj.am-ը ներկայացնում է տեսանյութով՝ 3 վարժություն կրծքավանդակի մկանները մարզելու համար: