Դեկտեմբերի 30-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում 1969 թ. ծնված Էմին Հունանյանի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Սևաբերդ-Աբովյան ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի երկաթյա պատնեշներին և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ Է.Հ ունանյանը մահացել է:
Կատարվում է քննություն: