Նաիրիի տարածաշրջանում, Վարդենյաց եւ Քեթիի լեռնանցքներում, Ախուրյանում այսօր` հունվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, մերկասառույց է:
Ինչպես տեղեկանում ենք տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից, Սեւանում, Մարտունիում, Հրազդանում, Վայքում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: