Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, հունվարի 3-ին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, ժամը 14.00-ի սահմաններում իրար են բախվել «ԳԱԶ-3302», «ՎԱԶ-21099» եւ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2105»-ի ուղեւորուհին` 1965 թ. ծնված Ալվարդ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: