Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 9 բնակիչներ հունվարի 3-ի երեկոյան տեղափոխվել են հիվանդանոց` շմոլ գազից թունավորման ախտանշաններով:
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, հունվարի 4-ին, ժամը 01.50-ին Ոստիկանության Մարտունու բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Կարճաղբյուր գյուղի բնակիչներ 1945թ. ծնված Սիրուն Բ.-ն, 1984թ. ծնված Մերինե Բ.-ն, 1981թ. ծնված Նելլի Բ.-ն, 2000թ. ծնված Լիլիթ Բ.-ն, 2001թ. ծնված Ալլա Բ.-ն, 2004թ. ծնված Ալբերտ Բ.-ն, 2003թ. ծնված Սիրուն Բ.-ն, 1966թ. ծնված Զոյա Բ.-ն եւ 1937թ. ծնված Շուշանգյուլ Մ.-ն:
Պարզվել է, որ հունվարի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են իրենց տան գազի եւ փայտի վառարանից արտահոսած շմոլ գազից:
Կատարվում է քննություն: